BBC-ն հաղորդել է ԻՊ գրոհայիններին Ռաքքայից դուրս բերելու գաղտնի գործարքի մասին

BBC-ն հաղորդել է ԻՊ գրոհայիններին Ռաքքայից դուրս բերելու գաղտնի գործարքի մասին
Բրիտանական BBC-ն հաղորդել է, որ բացահայտել է մանրամասներ մի գաղտնի գործարքից, որի համաձայն՝ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի զինվորականները Սիրիայում կազմակերպելու են ԻՊ գրոհայինների դուրսբերումը Ռաքքայից։ Համաձայն հրապարակման, այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաքից հոկտեմբեր ամսին տասնյակ օտարեկրացի վարձկանների տարհանել են։ Պարբերականի հրապարակման հիմքում Աբու Ֆազիի վարորդների մեկի հաղորդած տեղեկություններն են, ում այդ գաղտնի գործողությունների համար խոստացել են հազարավոր դոլարներ։ Նշվում է, որ տարհանվող գրոհայինների շարասյունը ձգվել է 6-7 կմ, իսկ կազմում եղել է 50 բեռնատար։ Ընդհանուր առմամբ դուրս են բերվել 250 գրոհային իրենց ընտանիքների անդամների հետ, որը հանրագումարում կազմում է 3,5 հազար մարդ։