«Miss International 2017» է դարձել ինդոնեզուհի գեղեցկուհին

«Miss International 2017» է դարձել ինդոնեզուհի գեղեցկուհին
Գեղեցկության Miss International մրցույթի այս տարեշրջանի համար հաղթող է դարձել Ինդոնեզիան ներկայացնող 21-ամյա Կեյվին Լիլիանան։ Այս մասին հայտնում է Newsru-ն։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Տոկիոյում, որին մասնակցում են 70 երկրի ներկայացուցիչներ։ Եզրափակչին մասնակցել է 15 երկրի պատվիրակություն, ներառյալ՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Վենեսուելան, Գանան, Հոնդուրասը, Ինդոնեզիան, Կյուրասաոն, Լաոսը, Պանաման, Թաիլանդը, Ֆինլանդիան, Էկվատորը, Հարավային Աֆրիկան եւ որպես տանտեր՝ Ճապոնիան։ Մրցույթի հաղթողին շնորհվելէ նաեւ Miss Best Dresser մրցանակ։