Վարկային քարտեր Յունիբանկից` բուժհաստատությունների աշխատակիցների համար

Վարկային քարտեր Յունիբանկից` բուժհաստատությունների աշխատակիցների համար

Բժշկական հաստատությունների աշխատակիցներին Յունիբանկն առաջարկում է հատուկ մշակված վարկային քարտեր «U-Doctor»` շահավետ պայմաններով: Քարտով տրամադրվող վարկի գումարը, կախված հաճախորդի զբաղեցրած պաշտոնից, կազմում է 500 000 - 2,5 մլն․ ՀՀ դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ: Վարկային գծի տոկոսադրույքը կազմում է 16% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի տրամադրումը եւ վարկային հաշվի սպասարկումն իրականացվում են անվճար: 



Քարտը կարելի է ձեւակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ եւ ներկայացնելով միայն անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից մեկը հաճախորդի բացասական վարկային պատմության բացակայությունն է:



Առավելագույնս արագ եւ պարզ․ հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական եւ քարտային վարկերի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է եւ առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ կանխիկ եւ քարտային վարկերի դեպքում: