Արցախում անցկացվեց «Գութան» փառատոնը, որին ներկա էր նաև Բակո Սահակյանը

Արցախում անցկացվեց «Գութան» փառատոնը, որին ներկա էր նաև Բակո Սահակյանը

Հայաստանի երկրորդ հանապետությունում՝ Արցախում, այս տարի երկրորդ անգամ անցկացվեց «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը։ Այն երկրորդ տարին անընդմեջ ակցկացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ «Պետականություն չունենալու պարագայում անգամ մշակույթը պահպանել է հայի տեսակը՝ ստանձնելով պետության դերը»,-կարծում է փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ այստեղ կարևոր է Գագիկ Ծառուկյանի դերակատարումը, ում աջակցությամբ «Գութանն» իրականացվում է Արցախում և իր շնորհակալությունը հայտնեց նրան։ Այս տարի «Գութանի» ձևաչափը փոխվել է։ Յուրաքանչյուր խումբ մեկնել է Արցախի տարբեր քաղաքներ՝ առանձին համերգներով հանդես գալու Մարտակերտում, Մատաղիսում, Ճարտարում և մյուս քաղաքներում։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ փառատոնն այնուամենայնիվ հաջողությամբ կայացավ, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։