Աֆղանստանում 20 մարդ է զոհվել թաղման արարողության ժամանակ ռուբերի պայթյունից

Աֆղանստանում 20 մարդ է զոհվել թաղման արարողության ժամանակ ռուբերի պայթյունից

Քաբուլում թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունների արդյունքում 20 մարդ է զոհվել, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:



Նշվում է, որ մի քանի պայթյուն է որոտացել խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչ Սալիմ Իզադիարի որդու թաղման արարողության ժամանակ, ով մահացել էր մեկ օր առաջ՝ բողոքի ակցիայի ժամանակ: Հեռուստաալիքի տվյալներով թաղման թափորում 3 մահապարտ ահաբեկիչ է եղել:



Հաղորդվում է նաև, որ թաղման արարողության մասնակիցների մեջ են եղել շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարար Սալահուդդին Ռաբանին և վարչապետ Աբդուլլա Աբդուլլան: Նրանք չեն տուժել:



РИА Новости-ի տվյալներով՝ պայթյուններից հետո տեղի ունեցածից զայրացած մարդիկ ոչնչացրել են ոստիկանական մի քանի ավտոմեքենա: «Թալիբան» ահաբեկչական կառույցը հայտարարել է, որ կապ չունի ահաբեկչական այդ գործողության հետ: