Թրամփը կուլ է տվել իր բոլոր նախընտրական խոստումները. Բաշար Ասադ

Թրամփը կուլ է տվել իր բոլոր նախընտրական խոստումները. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կատարում իր նախընտրական խոստումները: 



«Թրամփի ընտրույունը ևս մեկ անգամ ապացուցեց այն իրողությունը, որ նախագահն այդ երկրում ընդամենը կատարող անձ է և ոչ թե որոշումներ կայացնող: Ընտրվելուց հետո Թրամփը կուլ է տվել իր նախընտրական բոլոր խոստումները»,- ասել է Ասադը՝ WION հեռուստաալիքի հետ զրույցում: