Դանիայում թույլատրել են հրապարակավ սուրբ գրքեր այրել

Դանիայում թույլատրել են հրապարակավ սուրբ գրքեր այրել

Դանիան չեղյալ է հայտարարել ավելի քան 300 տարի առաջ ընդունված աստվածամերժությունը դատապարտող օրենքը: Երկրում այլևս պատասխանատվության չեն ենթարկվի կրոնական առարկաների և սիմվոլների նկատմամբ անհարգալից հրապարակային պահվածքի, այդ թվում նաև սուրբ գրքերի, ինչպիսիք են Ղուրանը և Աստվածաշունչը, հրապարակավ այրելու դեպքում:  



Թագավորության խորհրդարանում բացատրել են, որ հատուկ օրենքների կարիք չկա, կրոնական հավատալիքները այս կամ այն արտահայտությունից պաշտպանելու համար:



«Կրոնը չի կարող թելադրել, թե հրապարակավ ինչ կարելի է ասել և ինչ՝ ոչ: Դա նրան անարդարացի առավելություններ է տալիս հասարակության նկատմամբ»,- ասել է նախաձեռնության հեղինակներից պատգամավոր Բրունո Ջերափը:



Այդուհանդերձ՝ կրոնական պատկանելության համար մարդկանց հասցեին վիրավորանքն ու սպառնալիքները մնում են որպես դատապարտելի արարք: