Ղրիմում քիչ հավանական են համարում, որ իրենց դիմորդները կդիմեն ուկրաինական բուհեր

Ղրիմում քիչ հավանական են համարում, որ իրենց դիմորդները կդիմեն ուկրաինական բուհեր

Ուկրաինայի իշխանությունների կողմից ընդունված օրենքը, որով Ղրիմի դպրոցների շրջանավարտներին թույլատրվել է դիմել ուկրաինական բուհեր, ծիծաղ է առաջացրել թերակղզում, RT-ի հետ զրույցում հայտարարել է Ղրիմի Պետխորհրդի կրթության և երիտասարության հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Բոբկովը:



2014թ, Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո ուսանողները ուկրաինական բուհերից զանգվածաբար տեղափոխվեցին ռուսաստանյան առավել մրցունակ և ազդեցիկ բուհեր: Հետևաբար քիչ հավանական է, որ թերակղզու բնակիչներին կհետաքրքրեն Կիևի առաջարկները:



«Ուկրաինայի իշխանությունները մեզ պարբերաբար ծիծաղելու առիթ են տալիս իրենց առաջարկներով»,- ասել է Բոբկովը: