Ամերիկացիները ծաղրում են ամերիկյան լրատվամիջոցների հակառուսական հիստերիան

Ամերիկացիները ծաղրում են ամերիկյան լրատվամիջոցների հակառուսական հիստերիան

Սոցիալական ցանցերում մեծ թափ են հավաքել ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող թեմաներով կոլաժների և հումորային գրառումների հրապարակումները: Դրանք կապվում են ամերիկյան լրատվամիջոցներում մշտապես գործածվող արտահայտությունների, մասնավորապես՝ «Մեր անանուն աղբյուրների փոխանցմամբ» «Հավանաբար Ռուսաստանը կապ ունի» և այլն, հետ: 



Գաղափարի հեղինակները Reddit կայքի օգտատերերն են, որոնցից մեկը CNN-ի եթերի սքրինշոթ է հրապարակել հետևյալ մակագրությամբ. «Հրատապ լուրեր. Ռուսաստանը, հնարավոր է, կապ ունի «Ռուսաստանի հետ»:



Մեկնաբանները գնահատում են տեղադրված լուսանկարը և առաջարկում մակագրության իրենց տարբերակները:



Մեկ այլ լուսանկար, դարձյալ CNN-ի եթերին նվիրված, ունի հետևյալ մակագրությունը. «Համաձայն անանուն աղբյուրների՝ Ռուսաստանը ֆինանսավորում է Ռուսաստանի բանակը»:



Օգտատերերից մեկն էլ, CNN-ի ոճով «հղում կատարելով» անանուն աղբյուրներին, գրել է. «Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, կապ ունի Ռուսաստանի հետ»: