Հրաձիգը՝ Մանիլայի խաղատնից (տեսանյութ)

Հրաձիգը՝ Մանիլայի խաղատնից (տեսանյութ)

Associated Press գործակալությունը համացանցում հրապարակել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի խաղատներից մեկի վրա զինված տղամարդու հարձակման տեսանյութը: Միջադեպն արձանագրել են հաստատության տեսանկարահանող սարքերը:



Տեսնյութում երևում է, որ տղամարդը խաղատանն է մոտցել ուշ գիշերով և հանգիստ ներս մտել: Այնուհետև նա երևում է արդեն զրահաբաճկոնով և դիմակով, ապա՝ կրակում:



Իր ճանապարհին նա հրդեհում է խաղասեղաններն ու ավտոմատ խաղեի սարքերը:



Հրաձիգը սկսված փոխհրաձգությունից համարյա չի տուժել: Չեն տուժել նաև այդ պահին խաղատանը եղած մոտ 12 հազար մարդիկ, ովքեր հաջողությամբ տարհանվել են:



Իշխանությունները բացառել են ահաբեկչության վարկածը, քանի որ տեսանյութը ապացուցում է, որ տղամարդը կրակում է օդ:



Մանրամասները՝ տեսանյութում: