ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրալու Եվրոպայի սպառնալիքներն ավելին չեն, քան օդի տատանումները. Ալեքսեյ Պուշկով

ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրալու Եվրոպայի սպառնալիքներն ավելին չեն, քան օդի տատանումները. Ալեքսեյ Պուշկով

Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Եվրոպայի կողմից ԱՄՆ նկատմամբ Փարիզի համաձայնագիրը լքելու կապակցությամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները համարում է ոչ ավելին քան օդի տատանում: 



«Եվրոպայում կոչեր են լսվում Կլիմայի հարցերով Ֆարիզի համաձայնագիրը լքելու պատճառով ԱՄՆ դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Բայց սյուզերեն երկրի դեմ վասալները չեն պատրաստվում ապստամբել»: Օդի տատանում է այդ ամենը»,- Twitter-ում գրել է Պուշկովը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Փարիզյան համաձայնագրից իր երկրի դուրս գալու մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ը սպասում է իր հանդեպ առավել արդարացի պայմանագրի: