Առնվազն 30 մարդ զոհվել է Մեքսիկայում բանդիտական բախման հետեւանքով

Առնվազն 30 մարդ զոհվել է Մեքսիկայում բանդիտական բախման հետեւանքով

Առնվազն 30 մարդ է զոհվել Մեքսիկայի տարբեր նահանգներում վերջին քսանչորս ժամում տեղի ունեցած բանդիտական խմբավորումների բախումների հետեւանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Առավել աղմկահարույցը Կուաուտեմոկ նահանգում տեղի ունեցած բանդիտական բախումն էր, երբ անհայտ անձը ինքնաձիգով զինված մուտք է գործել գինետներից մեկն ու կրակ բացել ներկաների վրա: վեց մարդ տեղում մահացել է, քսաներկուսը՝ ստացել վիրավորումներ: Ըստ Սինալոա նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի հայտարարության, Գուամուչիլ քաղաքում տեղի հանցախմբերի զինված բախման հետեւանքով եւս վեց մարդ զոհվել է:



Բախումը Սինալոա թմրակարտելի ներսում իշխանության համար մղվող պայքարի շրջանակներում է տեղի ունեցել: Բախումներ եղել են նաեւ Տամաուլիպաս եւ Նուեվո –Լեոնե նահանգներում: