Պահպանողականները բրիտանական ապագա խորհրդարանում կարող են 18 տեղ կորցնել

Պահպանողականները բրիտանական ապագա խորհրդարանում կարող են 18 տեղ կորցնել

Բրիտանական ապագա խորհրդարանում, որի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի ութին, պահպանողականները հնարավոր է կորցնեն տասնութ տեղ: Այս մասին հայտնել է YouGov ընկերությունը՝ հիմք ընդունելով սեփական սոցհարցումների արդյունքները: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Թերեզա Մեյի կուսակցությունը հնարավոր է, որ կարողանա պառլամենտում ունենալ ընդամենը 313 տեղ այն դեպքում, երբ նախորդ գումարման պառլամենտում ուներ 330 տեղ: Նշենք, որ բրիտանական պառլամենտի ստորին պալատն ունի 650 պատգամավոր: Լեյբորիստները ամենայն հավանականությամբ կունենան 261 տեղ նախորդ խորհրդարանի`257-ի փոխարեն: