Մեր երկրում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականություն կա. Թերեզա Մեյ

Մեր երկրում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականություն կա. Թերեզա Մեյ

The Guardian-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա։ Իր ելույթում Մեյը նշել է, որ հարկավոր է վերանայել ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմը․ «Չնայած վերջին տարիներին նշանակալի առաջընթաց ենք գրանցել, բայց մեր երկրում ծայրահեղականության նկատմամբ չափազանց շատ հանդուրժողականության կա»։



Թերեզա Մեյը հավելել է նաև, որ երկուշաբթի լիարժեք կերպով կվերսկսվի նախընտրական քարոզչական արշավը, իսկ ընտրությունները կկայանան նախատեսվածի պես՝ հինգշաբթի: