Աղջկան հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել Կիևյան կամրջի վրա

Աղջկան հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել Կիևյան կամրջի վրա

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա կասկածելի վարքագծով աղջիկ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:



Կիևյան կամրջի վրա հայտնաբերվել է 1997 թ. Մ. Կ.-ը, (հոգեպես անհավասարակշիռ վիճակում), ում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: