Սերժ Սարգսյանը «Յանս»-ում է

Սերժ Սարգսյանը «Յանս»-ում է

Նախագահ Սերժ Սարգսյան այսօր՝ աշխատանքային օրվա ավարտից հետ,ո այցելել է «Յանս» ակումբ: Նրա այցի ժամանակ Տերյան փողոցի երթեւեկությունը կաթվածահար էր, իսկ ակումբի փակ սրահ այցելությունը հասարակ մահկանացուների համար՝ անհնար: Նրանք այսօր կարող էին օգտվել միայն բացօթյա սրճարանից:



Թե ում հետ եւ ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը այցելել «Յանս», չհաջողվեց պարզել, բայց փաստորեն,նախագահներն էլ են լիցքաթափվելու կարիք ունենում եւ դրա համար ընտրում յուրայինների օբյեկտները: Ինչպես հայտնի է, «Յանսը» Սերժ Սարգսյանի թիկնազորի պետինն է՝ Վաչե Ղազարյանինը (Վաչո):