Հոգեւոր դպրանոցում սաներից մեկը փորձել է իրեն դարմանել, բայց վնասել է

Հոգեւոր դպրանոցում սաներից մեկը փորձել է իրեն դարմանել, բայց վնասել է

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է կատարվել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Դպրանոցի սաներից մեկը կտրել է իր առնանդամը: Նրան շտապ տեղափոխել են Երեւան եւ դադարեցրել արյունահոսությունը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից, ով ուղղորդեց դպրանոցի տեսուչ Հայր Նշանի մոտ: «Ոչ թե ուզեցել էր իրեն վնասել, այլ առողջական խնդիր է ունեցել, փորձել է ինքնուրույն իրեն դարմանել, արդյունքում իրեն վնասվածք է հասցրել եւ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Տղան սոցիալապես անապահով ընտանիքից է, ամառային արձակուրդի շրջանի մեջ է եղել, եւ երբ վերադարձել է դպրանոց, այդ օրն էլ եղել է այդ դեպքը: Հիմա վիճակը լավ է, մի քանի անգամ այցելել ենք հիվանդանոց, մեր ուշադրություն կենտրոնում ենք պահում տղային»:



Նելլի Կարապետյան