Կառուցվելու է հզոր քամու գործարան, որ քշի, տանի էդ չարիքը․ իմքայլական ավագանու անդամ

Կառուցվելու է հզոր քամու գործարան, որ քշի, տանի էդ չարիքը․ իմքայլական ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը տեղադրել է Վրաստանում իրականացվող ախտահանման աշխատանքները եւ հեգնանքով գրել.

«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»:

Նշենք, որ այսօր այդ նույն լուսանկարները հրապարկել է «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը եւ համեմատություն արել Երեւանի ախտահանման աշխատանքների հետ։