Իրանը Ս-300 համակարգեր է տեղափոխում դեպի Պարսից ծոց

Իրանը Ս-300 համակարգեր է տեղափոխում դեպի Պարսից ծոց

Իրանական զինված ուժերը զինանոցում ունեցած Ս-300 համակարգերը սկսել են տեղափոխել Պարսից ծոց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ վերատեղաբաշխումը տեղի է ունենում նույն ռեգիոնում ամերիկյան ռազմածովային ուժերի ակտիվացման ֆոնին։ Հաղորդման մեջ նշվում է, որ Ս-300 ՊՄՈՒ2 համակարգերը տեղակայվել են Բուշեր նավահանգստային քաղաքի մոտ, որտեղ նաեւ համանուն ատոմային էլեկտրակայանն է գործում։