Էս ի՞նչ մի  բացահայտում արեց իր համար իշխանությունը. Արման Աբովյան

 Էս ի՞նչ մի  բացահայտում արեց իր համար իշխանությունը. Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պահո՜,մեկել մի հետաքրքիր դիտարկում։ Էս ի՞նչ մի  բացահայտում արեց իր համար իշխանությունը, երբ հայտարարեց, որ "оказывается" մայիս ամսից Հայաստանի տարածքները օկուպացված էին թուրք-ադրբեջանական վիժվածքների կողմից։ 
Այն, որ ամեն օր մենք մեզ ճղում էինք մեջտեղից ասելով, որ օկուպանտներ են ներխուժել Հայաստան՝ մեզ պատմում էին բարբարոս թուրքերի հետ խաղաղության դարաշրջանի «Էվազլիի» առասպելները։

Հիմա հստակ հարց․ իսկ ո՞ր տարածքներն են համարում օկուպացված մեր «գերսկզբունքային» և խիստ «պետականամետ» իշխանությունները, Գորիս-Կապան ճանապարհը, Ճակատենը և Գեղարքունիքի մարզի Շորժա հատվածը օկուպացվա՞ծ են, թե՞՝ ոչ։ Ասեք՝ իմանանք, էլի։

Հա՛, մեկ էլ մի բան՝ վերջին իրադարձությունները ակնհայտ ցույց տվեցին մի պարզ իրողություն, որը կտրականապես հրաժարվում էին ընդունել թե՛ իշխանությունները, թե՛ հպարտ քաղաքացիների մի մասը։ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ՛ ԱՎԱՐՏՎԵԼ և ադրբեջանցիները փորձելու են մեզ հոշոտել ուղիղ այնքան ժամանակ, որքան դուք շարունակեք խոսալ թուրք֊վիժվածքների հետ  խաղաղության, էժան ադրբեջանական պոմիդորի և ադրբեջանական տեսլականին համապատասխանող իբր սահմանազատման/սահմանագծման մասին։

Որքան շուտ մարդիկ դուրս կգան հոգեբանորեն ընկճված  իրավիճակից և կհասկանան,որ խաղաղության հասնելու համար միակ ճանապարհ է հանդիսանում պատրաստակամությունը  ԱԶԳՈՎԻ ԿՌՎԵԼ  թուրք ադրբեջանական վայրենիների յուրաքանչյուր ոտնձգություն դեպքում  ,այլ ոչ թե «խաղաղություն դարաշրջանի բացման» մասին ազգակործան հեքիաթները, այդքան շուտ իրավիճակը մեզ համար որակապես կփոխվի»։