Ազգային ծրագիր` մաքուր հայրենիք

Ազգային ծրագիր` մաքուր հայրենիք
Հայաստանի կառավարությունը կշարունակի մաքրել  հայրենիքը: Երեկվա նիստում հաստատվեց "Մաքուր հայրենիք" ազգային ծրագիրը: Այս ծրագիրը փորձնական մեկնարկեց հունիսի սկզբին, երբ կառավարության մի շարք անդամներ՝ վարչապետի գլխավորությամբ, մաքրեցին Հրազդանի կիրճը: Իսկ իրականում շաբաթօրյակի անվան տակ բարձրաստիճաններն իրենց աջակցությունը հայտնեցին Սերժ Սարգսյանի հովանավորյալ "Միասինին": Այդ գաղափարը պատկանում էր վերջինիս, ինչի իրականացումն էլ իր ուսերին վերցրեց Տիգրան Սարգսյանը: Նա երեկ կառավարության նիստում մի փոքրիկ ճառ է նվիրել հայրենիքի "չիստկայի" նախագծին. "Սա կարեւորագույն ծրագիր է, այս պրոբլեմը այսօր շատ սուր է դրված Հայաստանում: Կարծում եմ կհամաձայնեք՝ ցանկացած ճանապարհով Երեւանից դուրս եք գալիս, աջ ու ձախ եւ  հիմնական մայրուղիներից մտնում եք, անտանելի վիճակ ա, անտանելի: Եվ մենք պետք է քարոզենք անհանդուրժողականություն, որպեսզի այս երեւույթները տեղ չգտնեն մեր երկրում":