Թամոյանի գաղտնի մոլուցքը կամ բռնաբարության փորձն իբրեւ բարի կատակ

Թամոյանի գաղտնի մոլուցքը կամ բռնաբարության փորձն իբրեւ բարի կատակ
Ալամ աշխարհի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանը հայտնի է ոչ միայն որպես ինքնահռչակ դոկտոր-պրոֆեսոր, հարգելի մարդ ու Ղարաբաղյան պատերազմում եզդիների 5-հարյուրյակի սպարապետ, այլեւ որպես կնամոլ: Ասում են, նա գեղեցիկ սեռի կողքով անտարբեր չի կարողանում անցնել ու որտեղ հաջողացնում է, շոշափում է ձեռքի տակն ընկածի մարմնամասերը կամ եթե ձեռքի տակ կին չի հայտնվում, բավարարվում է հեռախոսով առաջարկներ անելով, հագուրդ տալով երեւակայությանը: Ազիզի՝ սեքս հեռախոսով զվարճանքի վերջին փորձը նրան հասցրել է Սպանդարյանի ոստիկանության դուռը: Զոհը եկել էր մեր խմբագրություն՝ պատմելու գլխին եկածը:



1980 թ. Արթիկում ծնված, Երեւանի Նոր Արեշ թաղամաս հարս եկած Գայանե Տաշչյանի պատմելով,  Թամոյանի հետ ծանոթությունը սկսվել ու զարգացել է հետեւյալ կերպ. "Օգոստոսի 11-ին, Արշակունյաց փողոցում, մամուլի շենքի մոտ իմ ընկերուհուն պիտի հանդիպեի, ինձ մոտենում ա Ազիզ Թամոյանը, բարեւում ա, ես նայում եմ՝ անծանոթ ա, ասում եմ՝ բարեւ ձեզ, ասում ա՝ բարեւ ձեզ, հարցնում ա՝ ինչի՞ ես կանգնել էստեղ, կարող ա՞ աշխատանք ես փնտրում, ասեցի՝ այո, լավ աշխատանք լինի, չեմ հրաժարվի: Թամոյանն էլ ասեց՝ բա գիտեք, նախարարությունից մեզ հրաման ա եկել, որ ես համակարգչի գերազանց իմացությամբ աշխատող ընդունեմ": Լավ աշխատանքի հեռանկարը չկորցնելու մտայնությամբ կինը հեռախոսի համարն է տալիս ու Թամոյանի զանգի ակնկալիքով հեռանում: Տիկնոջ պատմելով, իրեն ամենից շատ վստահություն է ներշնչել նրա պատկառելի տարիքը, այդ պատճառով անվարան համաձայնել է նրա մոտ աշխատանքի անցնել: Թամոյանն էլ զանգը չի ուշացրել: "Գնում եմ տուն, մոտ երկու ժամ անցնում ա, զանգում ա, բա՝ ո՞ւր հասար, ես էլ ասի՝ ներողություն, ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու, բա՝ Ազիզիդ հետ: Ասում եմ՝ ազիզն ո՞վ ա, բա՝ Թամոյանն ա",-շնչահեղձ լինելով պատմում է Գայանե Տաշչյանն ու ընդմիջում՝ իրեղեն ապացույցներ ներկայացնելու համար:



"Ձայնագրությունը կա, կարող եք լսել: Ասում ա՝ ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, իմ մոտ խնդիր չունես, կգաս, ամեն ինչ լավ կլինի, տաքսուդ փողն էլ կտամ, ասում եմ՝ հա, հարց չկա, մենք մի փոքր ուշ կզրուցենք, անցնում ա մի 40-45 րոպե, զանգ ա գալիս: Ու էդպես նույն օրը՝ երեք անգամ: Ես հասկացա, որ գործ ունեմ թեթեւաբարո, ոչ լուրջ, սրբություն ու տարիք չհարգող նսեմ ոչնչության հետ",-բորբոքված՝ բառերը շարում էր տիկին Տաշչյանը, հավելելով, որ երբ հասկացել է, թե ում հետ գործ ունի, հաջորդ զանգը ստանալուն պես միացրել է հեռախոսի ձայնագրիչը: "Հասկանալով, որ սա ինձ նորից սեր ա բացատրելու, միացնում եմ իմ հեռախոսի դիկտաֆոնը (խոսելուն զուգահեռ միացնում է հեռախոսի ձայնագրությունը), ասում ա՝ ուտեմ ծիծիկներդ, խալ եղնիմ, դոշիդ եղնիմ, ոտքերիդ մեռնեմ, էսինչդ ուտեմ, էնինչդ ուտեմ, մի լավ բառ ասա՝ տրամադրությունս բարձրանա, սաղ ձայնագրած ա, ամբողջ մարմինս պարալիչի նման դողում ա, եւ ես, հասկանալով, որ արդեն բանն ինչ ա, ասեցի՝ խնդիր չկա, կգամ-կասեմ: Հետո ինքը ասում ա՝ ասա ուտեմ էսինչդ, որ ես ինձ լավ զգամ, ես էլ հասկանում եմ, թե՝ սիրտդ ուտեմ, ես էլ ասում եմ՝ հա, Ազիզ ջան, սիրտդ ուտեմ, ինքն էլ ասում ա՝ մի քիչ իջի ներքեւ: Ես խելագարված ասեցի՝ կգամ քո գրասենյակ ու ընենց բառեր կասեմ, որ ամբողջ կյանքումդ կհիշես",-բորբոքված պատմում էր "զոհը"՝ շարունակելով, թե 15 րոպե անց ամուսնու հետ մեկնում է Թամոյանի աշխատավայր, առանց ամուսնու բարձրանում վերեւ:



Կաբինետի դուռը բացելուն պես, ըստ տիկին Գայանեի, Թամոյանը հարձակվում է վրան: "Դուռը բացելն ու ինձ վրա հարձակվելը մեկ եղավ, սկսեց թեւերս լպստել ու բարձրաձայն ցանկությունները հայտնեց... Ես նստա, ասեցի՝ կներեք, էլի, հեռախոսս անջատեմ, մեզ չխանգարեն, ու միացրի դիկտաֆոնս... Ընկել ա ձեռք ու ոտս, ասում եմ՝ հլա մի հատ հանգստացի, արի գործից խոսանք, ինքն էլ շնչակտուր, լեզուն դուրս գցած կոմպլիմենտներ ա անում՝ էս ինչ բդեր ունես, էս ինչ մաշկ ունես: Ես հազիվ ինձ զսպում եմ, Ազիզը տեղից ռեզկի բարձրացավ, սկսեց լիզել թեւս, ես էլ դուռը  բացեցի ու սկսեցի գոռալ, ասեցի՝ ո՞ւմ ես ձեռք գցում, այ պոռնիկ, տականք, ասի՝ ես քո գլուխը խուզել եմ տալու, գոռացի, որ բոլորը դուրս թափվեն: Ինձ ասավ սուս՝ մատներով գումար ցույց տալով, ասի՝ 10 հազար դոլար էլ տաս, չես պրծնելու, ասավ՝ ես եզդիների նախագան եմ, ասեցի՝ դու իմ ոտերի նախագահն ես",-պատմում էր 29-ամյա տիկինը, ընդգծելով, որ իր հետեւից ընկած Թամոյանին "քացով" տվել ու փռել է գետնին, ինչը ականատեսները ողջունել են ծափերով:



Թամոյանին գետնին փռելուց հետո ներքեւում իրեն սպասող "բանից անտեղյակ" ամուսնուն "քշել է տվել" Սպանդարյանի ոստիկանություն՝ վիրավորված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու: Այնտեղից էլ երկու օր հետո դատարան դիմելու խորհուրդ ստացել: "Էս ընթացքում անհայտ նամակներ եմ ստանում Քյարամ, Զադե, Ասկյար անուններով, որոնք առաջարկում են խոշոր չափի գումար՝ լռությունս գնելու համար",-ասում է նա:  Թեեւ տիկինը սրտի կաթիլներ ընդունելով էր պատմում դեպքի մասին՝ երբեմն ամուսնու վրա ցույց տալով Ազիզի հերոսության որոշ մանրամասներ, մենք, այնուամենայնիվ, փորձեցինք Թամոյանին էլ լսել տեղի ունեցածի վերաբերյալ: Սակայն եզդիների առաջնորդից բոլորովին այլ պատմություն լսեցինք՝ իբր Տաշչյանն է 1000 դոլարի պահանջով գնացել համայն աշխարհի եզդիների առաջնորդի դուռը եւ կնոջ, երեխաների ներկայությամբ պահանջել:



"Էդի զրպարտանք է, եկել փող է ուզել, չեմ տվել ու նման բան է արել, ես ուզում էի միջազգային կազմակերպության դիմել ու ասել, որ ազգային փոքրամասնության ղեկավարին ինչ են ուզում անեն, չարեցի: Բայց ես ջղայնացած հայհոյանք արել եմ, իսկ իր պատմածը, քուրո ջան, չեմ արել",- հերքում էր Թամոյանը: Մեր հարցին, թե առաջարկե՞լ է համտեսել իր մարմնի որոշ հատվածներ, ասաց՝ ոչ: "Ես 80 տարեկան մարդ եմ, հիվանդ մարդ եմ, դրանք հատուկ կազմակերպել են ու դրան ուղարկել: Դատախազին էլ գրեցի: Որ եկավ իմ տուն, ասեցի՝ Ձեզ չեմ ճանաչում, ի՞նչ փող տամ: 3 րոպե ժամանակ տվեց ու սպառնաց, որ փողը չտամ, կգնա միլիցիա",-հավաստիացնում էր Թամոյանը:



"Դրան հովանավորում են, կաշառել են ուղարկել իմ դուռը: Ես հայհոյել եմ, հետո կատակ արել, թե եթե գործ չունես, արի իմ գրասենյակ: Ինչ-որ կատակներ կարող ա ասած ըլնեմ, բայց ջղայնացած եմ եղել: Ես 80 տարեկան մարդ եմ, ինքն  ա ասել 1000 դոլար տուր, սիրտդ ուտեմ, ես էլ ասի՝ 80 տարեկան մարդ եմ: Հորս գերեզման՝ դա սուտ է",- երդում-պատառ էր ուտում Թամոյանը: Հետո ասաց. "80 տարեկան հասակում կնամոլ լինելը բա սազո՞ւմ ա՜": Ի ցավ եզդիների առաջնորդի, տիկնոջ պատմածը հաստատող ձայնագրություններ կան, որոնք նա ներկայացրել է ոստիկանություն:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ