"Օրինաց երկրում" ազնիվ մարդիկ են

"Օրինաց երկրում" ազնիվ մարդիկ են
Մայրաքաղաքի կենտրոնում՝ Արամի 53 հասցեում 150 քմ-անոց նոր գրասենյակի ղեկավարը նորաթուխ ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանն է լինելու` "Լավանդա հոլդինգի" նախագահը: Գրասենյակի բացմանը երեկ ներկա էր ՕԵԿ ողջ վերնախավը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Գրասենյակը, ըստ կարգի, հոգեւորականի կողմից օրհնվեց, ապա առաջնորդը բաժակաճառ ասաց. ""Օրինաց երկիր" կուսակցության   ճանապարհը պսակվելու է հաջողությամբ, որովհետեւ մենք ազնիվ մարդիկ ենք, հավաքվել ենք մեր հայրենիքը շենացնելու...": Եվ չնայած "ընտրություններին դեռ երկու տարի կա", սակայն "գրասենյակներ բացել ենք եւ շարունակելու ենք բացել":