ՃՏՈ եմ ասել, հա~

ՃՏՈ եմ ասել, հա~
Օգոստոսի 31-ին Երեւանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկից մի քանի մետր վերեւ երկու երիտասարդներ՝ "Ֆոքս" տաքսի սերվիսի ու 55 ՏP 155 պետհամարանիշով BMW-ի վարորդները, արգելված վայրում կանգնեցրել էին իրենց մեքենաները ու հաշիվ էին մաքրում: Հավանաբար խնդիր էր ծագել վազանցի ժամանակ՝ միմյանց չզիջելու հողի վրա: Մինչ նրանք տեղ ու ժամ էին պայմանավորվում` "ռազբորկայի" համար, նրանցից ընդամենը մի քանի մետր հեռվում հերթապահություն էին անում ճանապարհային ոստիկանության երկու մեքենաներ` 716 ՈՍ 01 եւ 712 ՈՍ 01 պետհամարանիշներով: Ոստիկաններն իրենց տեղից թամաշա էին անում եւ այդպես էլ չմոտեցան կարգը խախտողներին` գոնե դիտողություն անելու: