Գյումրեցիները Մուշ-2 թաղամասում էլ են կատակում

Գյումրեցիները Մուշ-2 թաղամասում էլ են կատակում
Այս օրերին, վերջապես ընթանում է Գյումրու Մուշ-2 թաղամասում «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված բնակարաններում ջրամատակարարման համակարգերի միացման և փորձարկման աշխատանքները: Իսկ գյումրեցիները ինչպես միշտ չկորցնելով իրենց յուրահատուկ հումորի զգացումը այդ ամենին տվել են իրենց  գնահատականը, ասելով. «Մուշում Գլենդելը ջուրը տվել է, ամեն տեղից գուկա բացի կռանտներից»: Պատկերացնում եք ի՞նչ կատակներ են հնչելու, երբ այդ թաղամասում սկսվեն ծխատարերի և գազատարերի փորձարկման աշխատանքները…