Ինքնասպանության փորձը կանխվել է (ֆոտոռեպորտաժ)

Ինքնասպանության փորձը կանխվել է (ֆոտոռեպորտաժ)
Երեւանի Տիգրան Մեծի-32 հասցեում գտնվող չորսհարկանի շենքի տանիք բարձրացած եւ ցած նետվել սպառնացող երիտասարդին իջեցրել են շենքի տանիքից: Դրա համար անհրաժեշտ է եղել դեպքի վայր հրավիրել երիտասարդի հորը:







Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մի երիտասարդ բարձրացել է Տիգրան Մեծի-32 հասցեում գտնվող չորսհարկանի շենքի տանիք եւ սպառնում է  ցած նետվել:







Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր պատրաստ պահել էին հատուկ գորգը, որպեսզի երիտասարդը, ցած նետվելու դեպքում լուրջ վնասվածքներ չստանա։







Սակայն բանը դրան չի հասել: Դեպքի վայր է ժամանել երիտասարդի հայրը, ով թեեւ բաժանված է եւ առանձին է բնակվում, սակայն կարողացել է օգնել, որպեսզի որդին հանձնվի ոստիկաններին: Երիտասարդին իջեցրել են տանիքից եւ արդեն տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:







Ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդը Սարի Թաղի բնակիչ է, անունը Գոքոր: