Խաչիկ Ասատրյանը` ոստիկանության ՊՊՎ պետ

Խաչիկ Ասատրյանը` ոստիկանության ՊՊՎ պետ
Երեկ զրույցներ էին պտտվում, թե ՀՀ ոստիկանապետի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանը եւ պաշտոնի բարձրացում ստացել` նշանակվել է Ոստիկանության պետական պահպանության վարչության պետի պաշտոնում: Ոստիկանության մամլո ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ ՊՊՎ նախկին պետ Արամ Զաքարյանը պաշտոնից ազատվել էր օգոստոսի վերջին:



Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը դեռեւս թափուր է: Նշենք, որ Խաչիկ Ասատրյանն իր` մարզային վարչության պետ աշխատած կարճ ժամկետում` մոտ մեկուկես տարում, փոփոխություններ էր մտցրել Իջեւան քաղաքի կյանքում: Ասում են, որ նա արդեն նախկին պաշտոնում նշանակվելուց հետո քաղաքի կրիմինալ տարրերից ոմանց բանավոր նախազգուշացրել է «չթռվռալ»: Գնդապետ Խաչիկ Ասատրյանը Տավուշի մարզային վարչության նախորդ որոշ պետերից առանձնացավ նրանով, որ այդպես էլ չխառնվեց մարզային քաղաքական ինտրիգներին: Դա, հավանաբար, նրանից էր, որ Ասատրյանն ավելի շատ մշակույթի սիրահար էր, քան քաղաքականության: