Դատարանն ազատազրկել է իրենց ընկերոջն ինքնասպանության հասցրած հինգ զինծառայողների

Դատարանն ազատազրկել է իրենց ընկերոջն ինքնասպանության հասցրած հինգ զինծառայողների
Նովոսիբիրսկի կայազորային զինվորական դատարանը երեքշաբթի 2-3.5 տարվա ազատազրկման է դատապարտել մոտոհրաձգային բրիգադի հինգ զինծառայողների, որոնք մեղավոր են ճանաչվել շարքային ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ: Օռլովի շրջանից զորակոչված շարքային Ալեքսեյ ժիդկովը այս տարվա մայիսին հայտնաբերվել էր զորամասի տարածքում կախված վիճակում: Թողած գրության մեջ զինվորը նշել էր, որ իր արարքով ցանկացել է կանխել «դեդովշինան» զորամասում:



Նախաքննության տվյալներով, ինքնասպանությունից ոչ շատ առաջ շարքայինին զորամասում ծեծի էին ենթարկել: Քննիչները պարզել էին նաեւ, որ զոհվածը զինակիցների կողմից ենթարկվել էր «բարոյական կտտանքների»: Հետմահու հետազոտությունը պարզել էր, որ այդ ամենը ազդել է զինվորի` կյանքի հետ հաշիվները մաքրելու որոշման կայացման վրա: