Իրանում 5 հոգու կախել են

Իրանում 5 հոգու կախել են
Իրանի Գոմբեդե քաղաքի հրապարակում կախել են 5 քաղաքացիների, որոնք մեղավոր են ճանաչվել թմրանյութերի շրջանառության մեջ: Մեղադրանքի համաձայն, հանցավոր խումբը թմրանյութեր է ներկրել Իրան եւ այն տարածել է երկրի ներսում: Դատավճիռն ի կատար է ածվել նոյեմբերի 9-ին, հանցագործներին կախաղան են բարձրացրել հարյուրավոր քաղաքացիների աչքի առաջ: