Պուտինին չի սպառնում ավիավթարից զոհված Ռայիսիի և Չիլիմայի ճակատագիրը. Կրեմլ

Պուտինին չի սպառնում ավիավթարից զոհված Ռայիսիի և Չիլիմայի ճակատագիրը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտվում է հուսալի հայրենական ավիատեխնիկայից: 
Այս մասին ճեպազրույցում լրագրողներին վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմայի մասնակցությամբ ողբերգական ավիավթարները։

«Ռուսաստանի նախագահն օգտվում է հայրենական ավիատեխնիկայից, որանք շատ հուսալի են»,- վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը և ընդգծել, որ ինքնաթիռներն ու ուղղաթիռները «ենթարկվում են հատուկ տեխնիկական սպասարկման»։

«Մեր երկրում ցանկացած տեխնիկա սպասարկվում է պատշաճ մակարդակով,- հավելել է Պեսկովը,- Այս առումով շատ խիստ չափորոշիչներ կան, որոնք, իհարկե, խստորեն պահպանվում են»։