Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը երկարացնելու միջնորդությունը, «պատահականության սկզբունքով», մակագրվել է Մասիս Մելքոնյանին

Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը երկարացնելու միջնորդությունը, «պատահականության սկզբունքով», մակագրվել է Մասիս Մելքոնյանին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին։ Մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը՝ հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։ Մի մարդու, ով հայտնի է քպ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։

Նիստը նշանակվել է հունիսի 13-ին ժամը 19:00-ին՝ Մասիվի դատարանում (Գյուլիքևխյան 20):

ՀԳ. Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք։

ՀԳ-2. Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում ամենաանաչառ անձը լինելու է… քննիչը»։