Կոմիտասյան հույսի տաճար

Կոմիտասյան հույսի տաճար

Հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան -ինստիտուտի դահլիճում կկայանա 
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների և շրջանավարտների համերգը։

Մուտքն անվճար է:

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը փորձում է պահպանել սիրելի երաժշտական դպրոցը՝ հուսալով ու հավատալով, որ կկարողանա բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը։