Ալիևը շնորհավորել է Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով:
Ալիևը համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան՝ հարստացված նոր նախագծերով։
Նա նաև ընդգծել է, որ ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու բարիդրացիությունն ամուր հիմք են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Կարծիքներ