Ռուսական գազ՝ Ադրբեջանի և Ուկրաինայի տարածքով. ԵՄ-ն բանակցում է

Եվրամիության և եվրոպական կառավարությունների պաշտոնյաները բանակցություններ են վարում ուկրաինական կողմի հետ՝ Ուկրաինայի տարածքով ԵՄ երկրներ ռուսական գազի տարանցման պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով, տարանցումը շարունակելու համար ներկայումս քննարկվող տարբերակներից մեկն Ադրբեջանից գազի գնումն է և դրա փոխադրումը ուկրաինական տարածքով անցնող ռուսական գազատարներով։
Դա բացառում է գազի գնումը հենց Ռուսաստանի Դաշնությունից, որի էներգետիկ ռեսուրսներից ԵՄ-ն փորձում է հրաժարվել, պարզաբանում է գործակալությունը։ Ուկրաինայի տարածքով տարանցումը պահպանելու մտադրությունը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը դա համարում է ուկրաինական տնտեսությունը ոտքի վրա պահող գործոններից մեկը։
Կարծիքներ