ՌԴ-ի և Բրազիլիայի նախագահները քննարկել են ուկրաինական ճգնաժամը

ՌԴ-ի և Բրազիլիայի նախագահները քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հեռախոսազրույցը:
Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Հաղորդվում է, որ քննարկման թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաժողովը։ Հայտնի է, որ երկու նախագահներն էլ չեն մասնակցելու այդ հանդիպմանը:
Պուտինը Բրազիլիայի նախագահին պատմել է խաղաղության այս համաժողովի անցկացման վերաբերյալ ռուսական կողմի սկզբունքային մոտեցումների մասին։ 

«Բրազիլիայի նախագահն իր հերթին ցանկություն է հայտնել նպաստել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: