Աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար

Մեր ճնշման արդյունքում է նաև, որ Ոսկեպարի հատվածում առաջընթացն այնքան չեղավ, ինչքան Ադրբեջանն ակնկալում էր։Մենք միայն պայքարի արդյունքում կարող ենք զսպել Ադրբեջանի պահանջները, հիմա էլ ադրբեջանական կողմը սպասում է, որ այս շարժումը մարի, ՀՀ-ում բողոքողներ չլինեն, որ հերթական պահանջը ներկայացնի։
Մենք նաև կանգնեցնում ենք պրոցեսներ, մենք աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար, չի կարող հայ մարդու բողոքը և ցասումը չտալ իր արդյունքը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Կարծիքներ