Հայտնի ֆուտբոլիստը բաց կթողնի «Եվրո-2024»-ը
Նիդերլանդների հավաքականի եւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնի Եվրոպայի ֆուտբոլի առաջիկա առաջնությունը։ Այս մասին գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Համաձայն տեղեկությունների, կիսապաշտպանը չի կարողանա մասնակցել առաջնությանը՝ ֆիզիկական վատ վիճակի պատճառով։
Դո Յոնգը տխրած է այդ առիթով, քանի որ ցանկանում էր օգնել իր ազգային հավաքականին։ Սակայն նա դեռ ամբողջովին չի վերականգնվել տրավմայից եւ ստիպված է չմասնակցել առաջնությանը։ Հիշեցնենք, որ 27-ամյա դե Յոնգը ոտքի վնասվածք էր ստացել այս տարվա ապրիլի վերջին։
Կարծիքներ