Մակրոնը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրը

Մակրոնը մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին նա ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում։

Նախագահին հարցրել են ռիսկի մասին, որ Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական կոալիցիայից կրկնակի առաջ անցած ծայրահեղ աջ կուսակցությունը՝ «Ազգային Միավորում»-ը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում կպահանջի նրա հրաժարականը։

«Ազգային Միավորումը սահմանադրություն չի գրում, դա նրա ոճը չէ: Նա չի որոշում նաև օրենսդիր ինստիտուտների տեղերը, նախագահի տեղը՝ անկախ ընտրությունների արդյունքից։ Ինձ համար սա անձեռնմխելի է»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Europe 1 ռադիոկայանը, վկայակոչելով նախագահի շրջապատին, հայտնել էր, որ Ֆրանսիայի առաջնորդն իր շրջապատի հետ քննարկում է իր հրաժարականի հնարավորությունը՝ Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու ֆոնին:

Կիրակի օրը Ֆրանսիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջ «Ազգային Միավորում» կուսակցությունն ավելի քան կրկնակի չափով առավելության է հասել Մակրոնի կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։ Այնուհետև Մակրոնը հայտարարեց Ազգային ժողովը լուծարելու և երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։