Նյարդերի պայքար

Նյարդերի պայքար

Այս օրերին Երեւանում, կարելի է ասել, նյարդերի պայքար է ընթանում կամ՝ նյարդային պայքար, եթե այդպես ավելի ճիշտ կլինի ասել: Բոլորը հասկանում են, որ Նիկոլը պետք է գնա, իսկ նա չի գնում: Դե արի ու մի նյարդայնացիր: Խոսքը վարչապետ Նիկոլի մասին է: Լիներ մի շարքային պաշտոնյա, ասենք՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, ՍԴ նախագահ, ՆԳ նախարար, Պնախարար եւ այլն, երեւի այսքան չնյարդայնանայինք: Բայց հակառակի պես վարչապետ է, էն էլ՝ սուպեր, էն էլ՝ ժողովրդավարության բաստիոնի ու խաղաղության խաչմերուկի վարչապետ: Բառիս բուն իմաստով բոլորը գիտեն, որ նա կապիտուլյանտ է, դավաճան, հողատու եւ պետք է հեռանա, որ նա չի կարող չհեռանալ, բայց չի հեռանում, կամակոր երեխայի պես չի հեռանում, եւ վերջ:

Էն սրբազան մարդը Տավուշից վեր է կացել, եկել Երեւան, ասում է՝ պետք է հեռանաս… Ասում է՝ լավ, էլի, թողեք մի քիչ էլ խաղամ: Եվ այսպես նյարդայնացնում է ոչ միայն ժողովրդին եւ ընդդիմությանը, ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բոլոր կողմնակիցներին, այլեւ՝ ՔՊ-ին: Այստեղ մարդիկ կան, որ իրենց կյանքի վերջին 5-ամյակում ինչ ասես չեն տեսել, ինչի միջով ասես, որ չեն անցել, ինչ խայտառակ իրավիճակներում ասես, որ չեն հայտնվել Նիկոլի պատճառով, բայց շարունակում էին հավատարմորեն ծառայել Նիկոլին, ինքնազոհաբերվել Նիկոլի համար: Լավ, էլի, ինչքա՞ն դիմանան այդ մարդիկ: Մի երկու «քոռ կոպեկ են ստանում», բա արժե՞ դրա համար կորցնել մարդկային ամեն ինչ՝ դեմք, ինքնասիրություն, ամոթ:

Քոչարյան Անդոն, որ մի ամբողջ կյանք քաղաքական գործիչ է եղել, անցել պալատական բոլոր այլանդակությունների միջով, այսօր նյարդայնանում է: Բա ի՞նչ անի: Հանձնաժողովում ոստիկանության բյուջեի կատարողականն են քննարկում, իսկ Փաշինյանը ՆԳ նախարարին արգելում է գնալ այդ քննարկմանը: Դե, «խեղճ» Անդո, արի ու այս փաստն ընդդիմադիրների աչքից թաքցրու: Գեղամ Մանուկյանը քննադատեց հանձնաժողովի նախագահ Անդոյին, որ այսպես չի լինի, օրենքով ՆԳ նախարարը պետք է ներկայացնի հարցը: Անդոն սկզբում փորձեց անվրդով երեւալ, մեկ էլ Աղվան Վարդանյանը խոսեց, ինչից «խեղճ» Անդոյի նյարդերը տեղի տվեցին: Նա նույնիսկ մատը տնկեց՝ չիմանալով, թե ինչ է հաջորդելու դրան: Վարդանյանը, ոչ դես, ոչ դեն, արձագանքեց՝ մատդ ծալի: Անդոյի մատը մնաց օդում, լեզուն փաթ ընկավ՝ ոնց թե՝ մատդ ըըըը… 44-օրյա պատերազմի հանգամանքները պարտակած «ծեր աղվեսը» չգիտեր ինչ անել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ, ի տարբերություն Վահե Ղազարյանի, հո եկել էր բյուջեի կատարողականի քննարկմանը: Բայց նրա պարագայում նույնպես ՔՊ-շնիկները չկարողացան թաքցնել իրենց նյարդային ցնցումները: Հանձնաժողովն իրենցն էր, նախարարն իրենցն էր, մնում էր սուսուփուս լսել Անահիտ Ավանեսյանին ու «դաբրո» տալ տիկնոջ գործունեությանը: Բայց Արսեն Թորոսյանն ու Վահագն Ալեքսանյանը մի այնպիսի նյարդային «խիպիշ» բարձրացրին, այնքան անհարմար հարցեր տվեցին, որ Ավանեսյանն էլ նյարդայնացավ:
Եվ ինչի՞ց է գալիս այս ամենը. Նիկոլից, Նիկոլի խախուտ վիճակից, Նիկոլի պատճառով էսօր-էգուց պաշտոն, աշխատավարձ ու «պադավատ» կորցնելու տխուր հեռանկարից: ՔՊ-ում սկսել են պարզորոշ տեսնել այդ «ապագան»: Հունիսի 9-ին նրանք համոզվեցին, որ արտահերթ ընտրությունների հույս էլ չկա: Էդմոն Մարուքյանի նյարդային ելույթները, թե ընդդիմությունը թող դնի մանդատները, որ նոր ընտրություններ լինեն, այլեւս հնչում է խիստ արխայիկ: Բագրատ սրբազանը սրբել-տարել է ՔՊ-շնիկ Նիկոլի գրեթե ողջ խելահաս ընտրազանգվածը: Բաց հետույքով ընտրության գնան, որ ի՞նչ անեն: ԿԸՀ-ի Վահագը կկարողանա՞ այդքան ձայն նկարել: Չի կարա…

Կուզենայի երկու խոսք էլ Բագրատ սրբազանի՝ մեր միջի ամենաանվրդով մարդու մասին ասել: Նա այնքան անվրդով է, որ կարելի է մտածել՝ ինքը որեւէ կապ չունի ՔՊ-շնիկների տոտալ նյարդայնացման հետ: Իսկապես դժվար իրավիճակների առաջնորդ: Նա իշխանափոխության տարբեր ձեւերից առաջարկեց թերեւս ամենապարզն ու հասկանալին: ԱԺ-ն, ներառյալ քաղաքական մեծամասնությունը, արտահերթ նիստում անվստահություն է հայտնում Փաշինյանի կառավարությանը, եւ դրանով ավարտվում է կանաչ խիյարի այս պատմությունը: Օրենսդրությունը դա թույլ է տալիս, մնում է, որ ՔՊ-ն ավելորդ տեղը չնյարդայնանա եւ անկանոն շարժումներ չանի: Մի երկու օր մի քիչ ղալմաղալ կլինի, բայց ի վերջո թե՛ ՔՊ-ն կազատվի Նիկոլից, թե՛ հայ ժողովուրդը: Գուցե լսե՞ն սրբազանի հորդորը՝ գնան այդ քայլին: Այլապես դեռ ինչքա՞ն կարելի է նյարդայնանալ Նիկոլի պատճառով:

Բայց ճիշտ չի լինի ասել, որ Բագրատ սրբազանին այդ անվրդով կեցվածքը հեշտությամբ է տրվում: Այդ ամենահամբերատար մարդն էլ է, նկատել եմ, երբեմն հայտնվում ինքնատիրապետումը կորցնելու եզրին: Եվ ո՞ւմ պատճառով, գիտեք… ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Արամ Հովհաննիսյանի: Ուր գնա Բագրատ սրբազանը, Արամ Հովհաննիսյանն իր զորքով այնտեղ է: Ասես նախախնամության պարգեւ լինի սրբազանին: Մի անգամ, երբ Արամ Հովհաննիսյանը հերթական անգամ լարեց իրավիճակը, եւ մերումանուկ խառնվեցին իրար, ես պարոն գեներալի ուղղությամբ գոռացի. «Լավ, ի՞նչ եք ուզում էդ սուրբ մարդուց»: Գեներալը, բնականաբար, չարձագանքեց: Եվ ես հասկացա, որ նա իսկապես չգիտի, թե ինչ է ուզում Բագրատ սրբազանից:

Իրեն ասել են՝ առաջը կտրի՝ կտրում է: Վերջին անգամ Բագրատ սրբազանի եւ գեներալ-մայոր Հովհաննիսյանի հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 9-ին՝ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների անկյունում: Սրբազանն սկզբում անվրդով դիմեց ոստիկաններին. «Որեւէ ավելորդ բան թույլ չենք տալու մեզ, հուսանք, որ մեր դիմաց կանգնած մեր ոստիկաններն էլ իրենց թույլ չեն տալու, ճանապարհը հանգիստ կբացեն, մենք էլ կշարունակենք մեր խաղաղ երթը»: Բայց մի տեղ եթե Արամ Հովհաննիսյան կա, ինչպե՞ս կարող է հանգստություն լինել: Սրբազանի խոսքերից հետո ոստիկանները սկսեցին «բրթել» ժողովրդին: Դրանից Բագրատ սրբազանը որոշ չափով նյարդայնացավ ու արդեն դիմեց ուղիղ Հովհաննիսյանին. «Եթե ուզում եք մեզ վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք։ Ո՛չ դուք, ո՛չ էլ մեկ ուրիշն ինձ չի կարող վախեցնել, ու՝ չգոռգոռաս»: Այս վերջին բառը ոստիկանապետի վրա նույն ազդեցությունն ունեցավ, ինչ Աղվան Վարդանյանի «հորդորը» Քոչարյան Անդոյին՝ մատդ ծալի: Արամ Հովհաննիսյանը, որ «բլբուլ էր կտրել», չիմանալով ինչ ասել, մեջքով շրջվեց սրբազանին: Սրբազանն ընդունեց մարտահրավերն ու ինքն էլ մեջքով շրջվեց: Նրանք մի քիչ էլ «բանավիճեցին»՝ միմյանց մեջքով շրջված, մինչեւ որ սրբազանը որոշեց Պռոշյան գնալ այլ ճանապարհով, որտեղ հույս կար, որ Հովհաննիսյանին չի տեսնի: Այս միջադեպի մասին մանրամասն գրելուս նպատակը մեկն էր՝ ընթերցողին ցույց տալ, որ Փաշինյանի առաջիկա պաշտոնանկության տխուր հեռանկարից ամենաշատը ոստիկանությունն է ազդվել ու ամենաշատն էլ ոստիկանությունն է նյարդայնանում: Մի հարցնող լինի՝ դո՞ւք ինչու եք նյարդայնանում, կարելի է մտածել՝ Բագրատ սրբազանի առժամյա կառավարությանը ոստիկաններ պետք չեն լինելու, եւ անգործ եք մնալու: Պարոն Հովհաննիսյան, Ձեզ այնքան գործ տանք իշխանափոխությունից հետո, որ հազիվ կարողանաք հասցնել: Էլ չեմ ասում, որ շուտով նյարդայնացած ՔՊ-շնիկներն են սկսելու փողոցներ փակել: Ուղղակի «դուբինկաները» պինդ պահեք, որովհետեւ Նիկոլի հոգին փառավորվում է, երբ ձեզնից «դուբինկա» է խլում: