«ՀՀ սահմանադրությունը խաղաղության խոչընդոտ է». Բայրամովը՝ Բերբոքին
Բեռլին կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ ղեկավար Անալենա Բերբոքի հետ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Նշվում է, որ կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Բաքուն հերթական առիթն է օգտագործել անհիմն ու անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու հայկական կողմի հասցեին՝ կրկին հիշատակելով Հայաստանի սահմանադրությունը:
«Բայրամովը Բերբոքին տեղեկացրել է խաղաղ գործընթացում առկա խնդիրների և հնարավորությունների մասին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ՝ Ադրբեջանի նկատմամբ ամրագրված տարածքային պահանջները խոչընդոտ են հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ