«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևում Ուկրաինայի հետախուզությունն է. Բորտնիկով

«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևում Ուկրաինայի հետախուզությունն է. Բորտնիկով

Ռուսական հատուկ ծառայությունները հաստատել է ուկրաինական ռազմական հետախուզության մասնակցությունը՝ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս»-ի համերգասրահում այս տարվա մարտին տեղի ունեցած ահաբեկչությանը, ասել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Ուկրաինայի և արևմտյան հետախուզական ծառայություններն ընդլայնում են Ռուսաստանում աղմկահարույց հանցագործություններ կատարելու համար հավաքագրված հնարավոր հանցագործների շրջանակը՝ օգնություն տրամադրելով միջազգային ահաբեկչական կազմակերպություններին դրանց պատրաստման և համալրման հարցում:
 Հատկանշական օրինակ է ուկրաինական ռազմական հետախուզության ներգրավվածությունը Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որը մենք հաստատել ենք», - ասել է նա կոմիտեի նիստում: