Իրանը հակադարձել է Բայդենի և Մակրոնի մեղադրանքներին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին քննադատել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը և հերքել հայտարարության տեքստում Թեհրանի հասցեին հնչեցված «անհիմն և անընդունելի մեղադրանքները»։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Քանանին հակաիրանական հայտարարությունն անվանել է անհիմն և քաղաքական նպատակներ հետապնդող», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ «անուրանալի է Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության հաստատման և ամրապնդման, միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։
Բացի այդ, նա վերահաստատել է Թեհրանի հանձնառությունը «ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական համագործակցությանը՝ միջազգային իրավունքների և պարտավորությունների շրջանակներում»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել «տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու» գործողությունները»:
Կարծիքներ