Ռուսաստանը հեգնում է Վրաստանին

Ռուսաստանը հեգնում է Վրաստանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած վերջին ահաբեկչության վերաբերյալ, որի արդյունքում 6 ռուսներ են ձերբակալվել: «Թբիլիսիի իշխանությունների կողմից բեմադրված հերթական շոուն կարող էր ժպիտ առաջացնել առողջ դատողություն ունեցող մարդկանց մոտ, եթե պայթյունի արդյունքում տարեց կին մահացած չլիներ:



Սա ավելի շուտ վկայում է Վրաստանի հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ չլինելու մասին: Աշխարհն արդեն սովորել է վրացական մայրաքաղացից եկող «ռուսական օկուպանտների կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին» հաղորդումներին, մինչդեռ Սահակաշվիլի ռեժիմի վերջին կեղծիքը ընդգծված պրովոկացիոն երանգավորում ունի. այն փորձում է անհաշտության սերմեր ցանել մեր միջազգային գործըներների եւ մեր միջեւ»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: