Շահել է մոտ 100 մլն դոլար, վերցրել է միայն կեսը

Շահել է մոտ 100 մլն դոլար, վերցրել է միայն կեսը
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ուսուցչուհի Շեյլա Վերկեն վիճակախաղի տոմսով 95,3 մլն դոլար է շահել, սակայն իր շտապողականության արդյունքում վերցրել է ընդամենը 49,9 մլն դոլարը: 64-ամյա ուսուցչուհին չի կարողացել սպասել մինչեւ վիճակախաղն իրականացնող ընկերությունը ժամանակին կվճարի իր գումարը, եւ ցանկացել է անմիջապես ստանալ շահումը, որի պատճառով գումարը կրճատվել է:



64-ամյա ուսուցչուհին պատմել է, որ ինքը մասնակցում է վիճակախաղին 6,5 տարի շարունակ եւ այդ ընթացքում մշտապես նույն թվերով է խաղացել` իր եւ երկու որդիների ծննդյան ամսաթվերով: Փորձագետների կարծիքով` շահող թվերը կռահելու ուսուցչուհու հնարավորությունները հավասար էին 1.195 միլիոնի, բայց այնուամենայնիվ, Վերկեն հաղթել է: Ուսուցչուհու շահումը Արիզոնա նահանգի վիճակախաղերի ողջ պատմության ընթացքում իր խոշորությամբ 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: