Գյումրիում բնակելի շենք է ինքնափլուզվել

Գյումրիում բնակելի շենք է ինքնափլուզվել
Նախօրեին` ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքում տեղի է ունեցել ինքնափլուզում: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար ծառայության փրկարար ջոկատը: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, տեղում պարզվել է, որ եռահարկ շենքի (կառուցված է 1926թ., վթարայնության 4-րդ կարգի, բնակվում է 216 մարդ) 3-րդ հարկի ճակատային հատվածից 5 քար պոկվել և ընկել են 1-ին հարկի բնակելի օժանդակ կառույցի հարևանությամբ, զոհեր և վիրավորներ չկան:



Շինության զննումից պարզվել է, որ նույն հատվածում կան մի քանի թուլացած քարեր, որոնց վնասազերցումն այդ պահին հնարավոր չէ, քանի որ կառաջանա տանիքի կոնստրուկցիաների փլուզման վտանգ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս.Պետրոսյանը և քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գ.Հովհաննիսյանը:



Panorama.am