Մուբարաքը հրաժարական չի տա, բայց այլեւս չի էլ առաջադրվի

Մուբարաքը հրաժարական չի տա, բայց այլեւս չի էլ առաջադրվի
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ելույթ ունենալով տեղական հեռուստատեսությամբ, հայտնել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչեւ լիազորությունների ավարտը, սակայն նաեւ չի առաջադրվելու սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Այսպիսով Եգիպտոսի զառամյալ նախագահը, փաստորեն, պատվով հեռանալու հնարավորություն է հայցել սեփական ժողովրդից: Որպես հերթական զիջում Մուբարաքը խոստացել է դիմել երկրի խորհրդարանին` նախագահի լիազորությունները սահմանափակելու առաջարկով: