100-ից ավելի ՀԵԿ-ականներ դեմ են ԲՀԿ-ին անդամակցելուն

100-ից ավելի ՀԵԿ-ականներ դեմ են ԲՀԿ-ին անդամակցելուն
Երեկ մենք հայտարարություն ենք ստացել Հայաստանի երիտասարդական կուսակցության անդամ, «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանից, որը գրել է, որ ինքը եւ իր գաղափարակից 100 ընկերները համաձայն չեն ՀԵԿ-ի լուծարման եւ ԲՀԿ-ին միանալու որոշման հետ եւ չեն համալրելու ԲՀԿ շարքերը:



Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համագումարի ժամանակ իրենց կարծիքը չեն հարցրել: Իսկ իրենք կարծում են, որ ՀԵԿ-ի եւ ԲՀԿ-ի գաղափարները նույնը չեն, եւ միավորում չի կարող լինել: Նրանք պատրաստվում են, որպես բողոքի նշան, առաջիկայում դուրս գալ ՀԵԿ-ից: