Ռուսաստանի Խնայբանկը հերքել է լուրերն այն մասին, թե գնել է «Տրոյկա Դիալոգ»-ը

Ռուսաստանի Խնայբանկը հերքել է լուրերն այն մասին, թե գնել է «Տրոյկա Դիալոգ»-ը
Ռուսաստանի Խնայբանկը հերքել է տեղեկություններն այն մասին, թե իբր ձեռք է բերել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, այս մասին հայտնում է BBC-ն: Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով բանկային միջավայրի իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Խնայբանկի կողմից «Տրոյկա Դիալոգի» ձեռքբերման գործարքի գումարը կարող է կազմել մոտավորապես 2 միլիարդ դոլար:

Հայտնվում էր նաեւ, որ Խնայբանկն արդեն ստորագրել է վերոհիշյալ գործարքի մասին նախնական պայմանագիր, եւ նախատեսում է «Տրոյկա Դիալոգի» հիման վրա զարգացնել իր ներդրումային բիզնեսը: Այնինչ ուրբաթ օրը Խնայբանկի տարածած պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ արձանագրվում է, որ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: