Վրացական ընդդիմությունը բողոքի ակցիայի է հրավիրում

Վրացական ընդդիմությունը բողոքի ակցիայի է հրավիրում
Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմությունը ժողովրդին կոչ է արել հավաքվել երկրի խորհրդարանի շենքի դիմաց այն օրը, երբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ կունենա օրենսդիր մարմնում: «Մենք պետք է գանք եւ արձանագրենք մեր դժգոհությունը իշխանությունից, որը ազգը սովի է մատնել»,- հայտարարել է Վրաստանի պահպանողական ուժերի լիդեր Լաշա Չխարթիշվիլին: Ընդդիմադիրները ցանկանում են, որպեսզի նախագահը զգա ազգի բարկությունը, եւ դրա արտահայտման լավագույն ձեւը, նրանց կարծիքով, զանգվածային բողոքի ակցիան է: Նախագահի ելույթը խորհրդարանում տեղի կունենա փետրվարի 11-ին: