Կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց

Կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց
Փետրվարի 17-ին` երեկոյան դեմ, ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվել է իշխող կոալիցիայի հուշագիրը: ՀՀԿ անունից այն ստորագրել է Սերժ Սարգսյանը, ՕԵԿ անունից` Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ անունից` Գագիկ Ծառուկյանը: Ըստ էության, սույն հուշագրի նշանակությունը կարեւորվում է ընդամենը մեկ տողով, այն է` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանին` որպես կոալիցիայի միասնական թեկնածու: